Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Այսօրվա հանրահավաքը հետաձգվում է

Այսօրվա հանրահավաքը հետաձգվում է
571
Երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2023 թ., 15:30

Ազգային կոմիտեի հայտարարությունը
հանրահավաքի հետաձգման վերաբերյալ

Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։
Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:
Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։
Նկատի առնելով նշվածը՝ այսօր՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է:
Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն:

Աղբյուրը`   Ազգային կոմիտե