«Հանուն մեր երիտասարդ կյանքերի փրկության, հրատապ գնացեք բանակցությունների». Գարիկ Քեռյան
![]() 519 Չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2023 թ., 04:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ գործում են համատեղ, փոխհամաձայնեցված, չեն շտապում, առաջ են գնում հաստատուն քայլերով և ինչպես տեսնում ենք, հաջողության անիվը հակամարտության ընթացքում լրիվ իրենց կողմն է: Այս իրողությունն սկսվել է 2016 թ. քառօրյա պատերազմից և հիմա էլ շարունակվում է: Հիմա անիմաստ է թվարկել այդ հաջողությանը նպաստող գործոնները ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում: Այս ամենի համատեքստում շատ հրատապ է դիտարկել Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող գործընթացները: Ալիևն ու Էրդողանն, առանց այլևայլության, ուղղակի պարզ արդեն հնչեցրել են պահանջ-սպառնալիքը: Դրան էր նվիրված նաև Նախիջևանի հանդիպումը: Այն, որ կլինի նոր մինի պատերազմ, որի ընթացքում ոչ թե միջանց կբացվի, այլ կգրավվի Սյունիքի ինչ որ հատված, շատերն են բարձրաձայնում: Դա Հայաստանի համար կարող է նոր անդառնալի կորուստների հետևանք ունենալ: Ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, ոչ մի պայմանագիր, հռչակագիր, միջազգային իրավունք և այլ նման բաներ չեն կարող կասեցնել Բաքվի և Անկարայի ծրագրերի իրականացումը: Նրանք թևավորված և ոգևորված են բարենպաստ միջազգային իրադրությունով: Արևմուտքն, ինչպես միշտ, նորից կկրակի օդում, թարմ ապացույցն Արցախի անկումն էր: Ռուսաստանը փաստացի չի կատարում իր պարտավորությունները և կգա վերջում իր ռազմական հսկողությունն ապահովելու համար և նորից կմնա դիտորդի կարգավիճակով: Կարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար թե նշանակություն ունենան, դրանում էլ համոզվեցինք: Այս, ինչ որ ասվեց, պարզ ճշմարտություններ են, չհասկանալը կլինի դիտավորություն: ՀՀ իշխանություններ, այլևս «միջանցքային տրամաբանություն» եզրույթով հերոսանալու ժամանակը չէ: Հանուն մեր երիտասարդ կյանքերի փրկության, հրատապ գնացեք բանակցությունների, հազար ու մի ձևեր կան կոմունիկացիոն խնդիրների լուծման համար, կա նաև միջազգային փորձ, գուցե և մի ելք գտնվի պատերազմից խուսափելու համար»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
