«Forbes-ը թուրքական տեսակետից անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ին». Վ. Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեպտեմբերի 27-ին «Զանգեզուրի միջանցքի» թեմային թուրքական տեսակետից անդրադարձել է հեղինակավոր Forbes պարբերականը։
«The Armenia-Azerbaijan Conflict Can Change The Balance Of Power In Iran, Turkey, Russia, All The Way To China» վերտառությամբ հոդվածում հեղինակը նշում է, որ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Թուրքիայի համար պանթուրքիզմի վերակերտման հնարավորություն է, այլև Արևմուտքի համար հնարավորություն է Կենտրոնական Ասիայի վրա Թուրքիայի միջոցով մեծացնելու սեփական և նվազեցնելու Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի ազդեցությունները։
Հեղինակն ամփոփում է այս միտքը հետևյալ կերպ. «Հայերը միակ աշխարհագրական խոչընդոտն են»։
Արդեն բազմիցս ասել եմ. Թուրքիային պետք է միջանցքը սեփական շահերից ելնելով։ Բայց այդ միջանցքը շատ ձեռնատու է Արևմուտքին։ Պատահական չէ, որ Իրանում այն կոչում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։
Եթե որևէ բան չձեռնարկենք, ապա առաջիկայում հագուստ ու սնունդ ենք հավաքելու նաև Սյունիքի հայության համար, իսկ գմբեթները դնելու ենք Մասիվի ու Ավանի մերձակայքում»:



Իսրայելն ու Սաուդյան Արաբիան քննարկել են հութիների դեմ պայքարի համար հետախուզական տվյալների փոխանցումը
1717:25
«Դաշնակցությունը վտանգավոր է ոչ թե Հայաստանի, այլ հայ ժողովրդին թյուրքական ստրկության տանող ՔՊ կոչվածի համար»․ Վահե Սարգսյան
3517:12
«ՀՀ-ում կա մեկ պետականաստեղծ կուսակցություն և դա Դաշնակցությունն է»․ Քրիստինե Վարդանյան
4117:06
«Թե ինչից այսպես նեղվեցին՝ չգիտեմ»․ Աբրասիմ Աթոյան (տեսանյութ)
4517:00
Աղվան Վարդանյանը Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց պատգամավորական պատվիրակություն ձևավորել ու մեկնել Բաքու (տեսանյութ)
5416:42
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է (տեսանյութ)
3116:30
Եվրոխորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացմանը
8216:19
«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասն ասոցացվի խաղաղության հետ». Ֆիդան
8116:01