Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մալյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք». Ռ. Մելիքյան

«Մալյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք». Ռ. Մելիքյան
457
Երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2023 թ., 17:06

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք։
Հիշեցնեմ, որ Մալյանը սեպտեմբերի 20-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քպ-ականների նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու և քարոզելու հոդվածով (ՀՀ քրօր 329 հոդված)։ Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ նրա ֆեյսբուքյան «լայվն» է»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան