Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Իրավիճակը Երուսաղեմի հայ համայնքում

Իրավիճակը Երուսաղեմի հայ համայնքում
244
Շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ., 19:24

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:

«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ են լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշեց Հակոբ Սևանը: