«Ադրբեջանցիները սարսափելի հետք են թողել այն տեղերում, ուր մուտք են գործել». Հունան Թադևոսյան
![]() 421 Կիրակի, 08 հոկտեմբերի, 2023 թ., 19:18 Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը «ԼաՄեդիա»-ին տված հարցազրույցում սարսափելի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական դաժանությունների մասին. «Այսօր Ադրբեջանը հումանիստ է խաղում աշխարհի աչքի առաջ և աշխարհի համաձայնությամբ էլ տեղի ունեցավ Արցախում այդ էթնիկ զտումը՝ բոլոր շերտերով: Այնինչ պատերազմի առաջին՝ օրը սեպտեմբերի 19-ի կեսօրին, միանգամից թիրախավորվեցին բնակելի շենքեր, ունեցանք վիրավորներ: Դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում միայն լուրեր էինք ստանում տարբեր բնակավայրերից, որ ադրբեջանական զինուժը մտել է գյուղեր ու արդեն սրախողխող է անում երեխաներին: Օրինակ, Ասկերանի Սառնաղբյուր գյուղում նրանք մտնում էին և երեխաներին էին միանգամից սպանում՝ դանակահարում կամ կրակում: Ի՞նչ են արել այդ անմեղ երեխաները: Ասկերանի Ներքին Սզնեքում, երբ որ ադրբեջանական կողմը մտել է գյուղ, մարդիկ անտառներով են փախել: Ճանապարհին ադրբեջանական կողմը կրակել է մեր բնակիչների հետևից, հետո մի կնոջ մերկացրել են, սկսել ծաղրել ընտանիքի աչքի առաջ, նկարել, հետո բաց են թողել, ամուսինն էլ վիրավորվել է: Նման դեպքեր շատ կան, սա դասական ցեղասպանություն է: Որտեղ մտել են, թողել են իրենց հետքը՝ բռնաբարություններ, խոշտանգումներ: Սա սարսափելի բան է, որն անպատասխան է մնալու, ինչպես անպատասխան մնաց 1915-ի Ցեղասպանությունը, Մարաղայի ջարդը, Բաքուն, Սումգայիթը, Թալիշի դեպքը 2016 թվականի, երբ տարեց ամուսինների ականջները կտրել ու սրախողխող էին արել: Այսօր հնարավոր չէ նման պետության հետ, որն աշխարհի աչքի առաջ հումանիստ է խաղում, բացարձակապես հնարավոր չէ նրանց հետ ապրելը: Կեղծ մարդասիրությամբ փորձում են մեզ սիրաշահել, որպեսզի ինտեգրում լինի: Բայց հնարավոր չի այդ պետության հետ ապրել, որովհետև պատմությունը մեզ ցույց է տվել, որ իսկապես, ամենաուղիղ իմաստով հնավարոր չէ ադրբեջանցիների հետ ինտեգրվել ու համատեղ ապրել»: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
