«Ադրբեջանի խոստումները սին են»․ Շոն Մըրֆի
![]() 235 Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 15:06 ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մըրֆին ասել է․ «Ադրբեջանը մեզ վստահեցնում է, որ ԼՂ-ում էթնիկ հայերին կտա իր սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու ազատությունները։ Սակայն այդպիսի աղոտ վստահեցումները բավարար չեն՝ էթնիկ հայերի վերադարձի համար՝ հաշվի առնելով նրանց դեմ Ադրբեջանի ատելությունը։ Վերաինտեգրման խոստումը չի հարգում ԼՂ կարգավիճակը որպես ինքնավար մարզ։ Ի հակադրություն սրա՝ Ալիևը խոստացել է, որ ԼՂ-ում ապրող հայերը չեն ունենա ոչ մի կարգավիճակ, ոչ մի արտոնություն։ Ադրբեջանի խոստումները սին են՝ հաշվի առնելով հայատյացությունը։ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ողջ ռազմական և իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից, որոնք իր կողմից զավթվել են սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։ Ադրբեջանը չպետք է միջամտի ՄԱԿ-ի այցելություններին և հայ բնակչության հետ շփումներին: Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտող քայլերից և ակտիվորեն համագործակցի նրա հետ։ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա պատժիչ գործողություններից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և ռազմական հրամանատարության ներկայացուցիչների նկատմամբ: Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի ցեղասպանության հուշարձանները, մշակութային և կրոնական ժառանգությունը»,- ասել է բանախոսը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
