«Էգուց երեխուն դպրոց տանե՞մ, թե՞ փախնեմ». Սերգեյ Դանիելյանը՝ Փաշինյանին
![]() 345 Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 16:24 Դերասան Սերգեյ Դանիելյանը յութուբյան եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ Հանրայինին տված հարցազրույցին ու դրա վերաբերյալ քննարկումներին. «Մի բան մենակ ականջս ծակեց, որ ասեց՝ դե մենք վեկտորի փոփոխություն չենք ուզում, այ ըստե ասի՝ արա՜, էս ի՞նչ ա ասում: Այ ըտե հասկացա, որ երևի ինչ-որ բան չեմ հասկացել ու միացրեցի վերլուծական դաշտը. հասկացա, որ բոլորը սեկրետ են ընկել՝ չեն հասկանում՝ ի՞նչ է ուզում էս մարդը»: Այս համատեքստում Դանիելյանը դիմել է ՀՀ վարչապետին. «Պարո՛ն Փաշինյան, Դուք հասկանո՞ւմ եք, որ մեր ժողովրդի տրագեդիան եք: Երբ ղեկավարը չգիտի՝ ինչ է ուզում, դու էլ չգիտես՝ ինչ ես ուզում: Հիմա ես էգուց երեխուն դպրոց տանե՞մ, թե՞ փախնեմ, ի՞նչ անեմ: Նախկինները գիտեինք՝ ինչ են ուզում, որ ԼՂ հարցը հնարավորին չափ ձգձգեին, հնարավորին չափ մտնեին Պուտինի տակ, սաղ ծախեին, որովհետև Պուտինն ինչ-որ գարանտիաներ էր տվել, էդ ընթացքում լափեին, հարստանային, մինչև տենանք՝ ինչ ա ըլնում: Հետո տեսան բանը բանից դուրս ա գալիս, գցեցին սրա ջեբը»: Դանիելյանի խոսքով՝ գիտենք՝ ինչ են ուզում Ալիևը, Էրդողանը, Պուտինը, բայց ի՞նչ է ուզում Փաշինյանը, պարզ չէ. «Ասա, անենք, ասա, որ հասկանանք՝ ի՞նչ ես ուզում»,- նշել է նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
