Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ուշադրությո՛ւն դարձրեք այն նվերին, որ Թաթարը հանձնել է Ալիևին». Վարուժան Գեղամյան

«Ուշադրությո՛ւն դարձրեք այն նվերին, որ Թաթարը հանձնել է Ալիևին». Վարուժան Գեղամյան
293
Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 22:36

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Օրերս պաշտոնական այցով Բաքվում էր «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Էրսին Թաթարը։
Ուշադրությո՛ւն դարձրեք այն նվերին, որ Թաթարը հանձնել է Ալիևին։ Կտավի վրա պատկերված է ամբողջ Կիպրոս կղզին, որ ոչ այլ ինչ է, քան թուրքական ծավալապաշտության դրսևորում։
Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետությունն իրականում Թուրքիայի կողմից Կիպրոս կղզու 1974թ. անօրինական օկուպացիայի արդյունքն է, որտեղ Անկարան ստեղծել է քվազի-պետություն։ Սակայն թուրքական քաղաքական վերնախավի ընկալումներում կղզին պետք է նվաճել ոչ թե 40%-ով, ինչպես հիմա է, այլ ամբողջապես, ինչպես երևում է այս լուսանկարում»։