«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Գազայի շուրջ, որոշակի նմանություն կա Ստեփանակերտի հետ»․ Արա Արայան
270
Երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2023 թ., 11:42
Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ստեփանակերտն ու Գազան: Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Գազայի շուրջ, որոշակի նմանություն կա Ստեփանակերտի հետ: Համասի միջոցով սկսվել է ռազմական ավանտյուրա, որը տանում է փակուղի: Համասի ստեղծման մեջ մեծ ներդրում ունեն Իսրայելը, Թուրքիան ու որոշ սյունի արաբական երկրներ: Այժմ Համասին դեմ են գրեթե բոլորը: Բայդենը հայտարարել է, որ Համասը պետք է ոչնչացվի, բայց խաղաղ բնակչությունը չպետք է տուժի, իսկ անկախ Պաղեստինի կայացման հարցը պարտադիր է: Բայդենը նաև նշել է, որ ամերիկյան զորքերը ռազմական գործողություններին չեն խառնվելու, քանի որ Իսրայելի բանակը լավագույններից է: Չինաստանն ու Ռուսաստանը նույնպես միանշանակ կողմ են Պաղեստինի անկախությանը, բայց դեմ են Գազայում խաղաղ բնակչության ոչնչացմանը: Ամենահետաքրքիրը, Համասին դեմ է նաև Պաղեստինի ազատագրման կոմիտեի նախագահ Աբբասը, նա հայտարարել է, որ Համասը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին: Ի՞նչ է ստացվում: Գազան ծուղակ է Նաթանյահուի համար: Եթե ցամաքային ռազմական ներխուժում սկսի, իսրայելական բանակը կունենա մեծաթիվ կորուստներ, մեծաթիվ կորուստներ կլինեն նաև խաղաղ բնակչության շրջանում, կասկածից վեր է, որ ցամաքային օպերացիան արագ ավարտվել չի կարող: Բաց վիճակը փակուղային է, Նաթանյահուն նաև չի կարող չկատարել խոստումը և չսկսել ցամաքային օպերացիան, որովհետև օդային ռմբակոծություններով, ողջ Գազան հողին հավասարեցնելով Համասը ոչնչացնել չի ստացվի: Անկախ իրավիճակի հետագա ելքից, Նաթանյահուն փրկվելու ոչ մի շանս չունի, երկրի ներսում նրան ուղղակի ատում են: Ի՞նչ է կատարվում Ղարաբաղում: Հեյդար և Իլհամ Ալիևների գլխավոր ''տանիքը'' եղել և մնում է հրեական լոբբին, ի դեմս Բենյամին Նաթանյահուի: Նաթանյահուն է Հեյդարի հետ նախաձեռնել 30 ամյա ադրբեջանա-իսրայելական մեղրամիսը: Համասի ներխուժումից առաջ Ալիևը ''գրավում'' է Արցախը: Մոտ մեկ ամիս մտմտալուց հետո, հոկտեմբերի 15 ին վերջապես որոշում է Ստեփանակերտում դրոշ բարձրացնել: Տրամաբանական է, եթե հաղթել ես, օր առաջ պիտի դրոշ տնկես, 44 օրյա պատերազմի ժամանակ դեռ գյուղը չգրաված ազերական սպեցնազը առաջին հերթին դրոշ էր տնկում: Իսկ հիմա Արցախը լրիվ դատարկ է, Ստեփանակերտում հայ չկա, բայց Ալիևը դրոշ չէր տնկում... Գազան փոխելու է հրեական մեծ խաղը: Ուկրաինային տրվելիք օգնությունը արդեն իսկ կիսվում է Իսրայելի և Ուկրաինայի միջև: Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշել չի ստացվում... Իսկ եթե Իրանը պատերազմի մեջ չի ներքաշվում, ուրեմն այդ երկիրը մնում է, որպես Ասիան Աֆրիկայի ու Եվրոպայի հետ կապող գլխավոր հանգույց: Ինչը ձեռնտու է բոլոր մեծ խաղացողներին: Այս դեպքում Թուրքիան դառնում է կույրաղիք: Ադրբեջանը Դաղստանի շարունակություն... Մեծ խաղի մասին հաջորդիվ...»։