Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու մանդատը. «Ժողովուրդ»

Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու մանդատը. «Ժողովուրդ»
164
Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 09:06

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:
«Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը հիմնական կազմով պատրաստվում է գնալ ավագանու աշխատանքներին և այնտեղ շարունակել իր գործունեությունը:
Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Թևանյանը, ի տարբերություն Հայկ Մարությանի, որը հայտարարել է մանդատը վերցնելու մասին, վայր կդնի մանդատը և կշարունակի իր գործունեությունը՝ որպես ընդդիմադիր գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ»:

Մանրամասները՝ թերթի համարում: