Ի՞նչ է արվում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին Հայաստան բերելու ուղղությամբ. «Ժողովուրդ»
![]() 247 Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել պետության ղեկավար մարմիններին՝ հասկանալու, թե ինչ քայլեր է անում ՀՀ-ն 2020թ. պատերազմի ընթացքում և հետո գերեվարվածներին, 2023թ. գերեվարված Արցախի Հանրապետության 3 նախագահներին և ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: «Նաև խնդրել ենք կոնկրետ նշել՝ վերջին քայլը Հայաստանի կողմից որն է եղել այդ ուղղությամբ, երբ և ինչ պատասխան է տվել Ադրբեջանը դրան: Նախագահն իր աշխատակազմով թեև փայլում է հարցումներին պատասխանելու արագությամբ, սակայն նույնը չի կարելի ասել նրա գործունեության հետ կապված: «Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ: Ձեր գրության մեջ արծարծված հարցերը վերաբերելի չեն Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին և գործառույթներին»,- տեղեկացնում են նախագահականից: Այս ամենից կարելի է ենթադրել, որ պարոն Խաչատուրյանի լիազորությունների մեջ է մտնում միայն ծնունդներ շնորհավորելն ու դեսպաններին ընդունելը, իսկ թե այդ ընթացքում Հայաստանը կշարունակի արդյոք քարտեզի վրա լինել, կամ լինելու դեպքում էլ մարդ կմնա արդյոք ներսում, թե բոլորը կգերեվարվեն, միևնույնն է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
