«Անհայրենիքները հանձնեցին մեր Արցախը». Մետաքսե Հակոբյան
![]() 283 Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 10:06 Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պիտի՛ առերեսվել իրականությանը, բա՜րձր գոռալ, որ անհայրենիքները հանձնեցին մեր ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐՑԱԽԸ: Փախչում եմ իրականությունից, գիտակցությունս պարտադրում է, ենթագիտակցությունս՝ հակառակվում...այն, ինչ կատարվեց, ինչ աչքս տեսավ, ունկս լսեց, հոգիս ապրեց, մարդկային գիտակցությունից ու հնարավորությունից անդին է... Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս...հիմա լոկ անտես ներկայում գտնվելն է ստացվում...այստեղ պակաս ծանր չի: Մի սփոփանք ունեմ. յուրահատուկ է ՀԱՅը մոլորակի վրա: Այս օրերին մի քանի համայնքներում եղա, տեսա այն, ինչը ստիպեց միաժամանակ լալ ու խնդալ, խենթանալ ու սթափվել, ցավից կծկվել ու Աստծուն փնտրել... Երբ Հայրենիքիս մի հատվածում իշխանությունը զավթեցին ազգային արժեքները մերժողները ու չխնայելով հազարավոր մատաղ կյանքեր, Հայրենիքիս անգին հատվածը հանձնեցին թշնամուն, ազգը թողնելով ցեղասպանվելու վտանգի հետ մեն-մենակ, թվում էր՝ վերջ... Չգիտեմ...ճակատագիրը էլ ինչ բաժին ունի ինձ համար, բայց ԱՐՑԱԽՍ, ՏՈւՆՍ, ՏԵՂՍ ինձ բաց չեն թողնում... Սիրում եմ քեզ ԵՐԵՎԱՆ, բայց առանց ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ դու կիսատ ես...»: Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
