«Նիկոլը երեկ փորձել է գլուխ գովելու տեղ գտնել»․ Արտակ Զաքարյան
![]() 249 Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 11:00 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը երեկ փորձել է գլուխ գովելու տեղ գտնել հակակոռուպցիոն կոմիտեում, բայց ելույթից երևում էր, որ ինքն էլ է հասկանում, որ կոռուպցիայի թեմայով խոսելու տեղ առանձնապես չունի: Ինքն էլ է գիտակցում, որ հինգ ու կես տարում, այս ոլորտում ևս, բացի ձևականություններից ու մի շարք աչքակապություններից՝ շոշափելի արդյունք չկա: Բայց սա դեռ թողնենք մի կողմ: Ինչի՞ համար են կառավարությունները պայքարում կոռուպցիայի և հովանավորչության դեմ: Եթե հակիրճ և հիմնական գծերով ասենք՝ 1. որպեսզի հանրային բարիքները բաշխվեն արդար, 2. որպեսզի պետական եկամուտներով ծրագրված անհրաժեշտ միջոցներ ներգրավվի, 3. որպեսզի հանրային անվտանգությունը, տարածքնային զարգացումը և քաղաքացիների կենսապայմանների բարելավումը լինի նկատելի և բավարարված, 4. որպեսզի հանրային միջոցներն ու ռեսուրսները բախշվեն և ծախսվեն արդյունավետ, նպատակային ու առանց կորուստների: Այս շարքը կարելի է շարունակել: Ի՞նչ է արել Նիկոլը և իր տխրահռչակ կառավարությունը մեր հասարակության ու պետության հետ: Այո ճիշտ եք՝ մեծ հաշվով կործանել է: Իշխանափոխությունից հետո մեկ առ մեկ, փաստարկված կերպով պարզ կդառնա, թե ինչպիսի միջոցներ են փոշիացրել գործող կառավարիչները և ովքեր են նրանց կոռուպցիոն առաջատարները: Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում: Եթե միայն տարածքային կորուստներից չգոյացած եկամուտները, պետության սոցիալական բեռի ավելացումը, պետական պարտքի կրկնապատկումը, ահռելի ծավալի սպառազինության մսխումը վերածենք փողի՝ պարզ կլինի թե ինչ ծավալի ահռելի վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը: Հ.Գ. Կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ պարտադիր է պայքարելը: Բայց ոչ մի կապիտուլյանտ աշխարհում չի կարողացել դա անել...»։ Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
