Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Թույլ հաղորդում էր «Տուտիի թագաժառանգի տիկնիկները»». Նարինե Կիրակոսյան

«Թույլ հաղորդում էր «Տուտիի թագաժառանգի տիկնիկները»». Նարինե Կիրակոսյան
204
Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 11:18

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ իս շատ թույլ հաղորդում էին պատրաստել Ռուսական Առաջին ալիքի «Տուտիի թագաժառանգի տիկնիկները» նկարահանող թիմը։
Անունը դրել էին, թե Նիկոլ Փաշինյանի կերպարն են մերկացնում, իրականում բացահայտեցին իրական նպատակը, որի հիման վրա նկարահանումներ են արել։ Կարճ ասած, հաղորդման վերջում այդ նպատակի մասին էլ ասում են․ Նախիջևանով այսպես կոչված «տրանսպորտային հանգույցի» ծրագրի իրականացման, իբրև թե խափանման մասին, որ տարիներ շարունակ Ռուսաստանը ուղղակի և անուղղակի առաջ է տարել։
Իրականում այդ տրանսպորտային հանգույցը, որի մեջ Մեղրին էլ է մտնում և Երասխը, դժվար թե երբևիցե կառուցվի։ Եթե շատ երևակայենք, այն տարիներ հետո ընդհանրապես պետք չի լինի, որովհետև երևի մարդիկ կանցնեն կամ այլ էներգիայի աղբյուրների ու գազ, նաֆթը երկրորդական դեր կունենան, կամ էլ մարդիկ արդեն վերգետնյա տրանսպորտը կփոխարինեն օդային փոխադրումներով։ Սա իհարկե դեռ ֆանտաստիկայի ժանրից է, բայց ինչ իմանանք վաղն ինչ կլինի, կամ կլինի՞ ․․․
Թույլ էր, քանի որ Նիկոլ Փաշինյանի կերպարը, ուղնուծուծով նրա ծագումնաբանությունը չէին բացել։ Եթե դիտեք այդ հաղորդման այլ թողարկումները, կտեսնեք ի՞նչ կերպով են պարզապես մերկացնում ու փոշիացնում Ուկրաինայի, կամ Վրաստանի ներկայացուցիչներին։ Նույնիսկ հրավիրված հոգեբաններն էին թույլ, քանի որ ոչ մի դիագնոզ չդրեցին, այլ մակերեսային մի քանի դիմային միմիկաների մասին նկատեցին։ Իսկ դա մենք, հասարակ մարդիկ, որ հոգեբանությունը չենք ուսումնասիրել դասարգրքերով, նույնպես կարող էինք նկատել։ Հա, ու Հայաստանից հրավիրված հյուրին էլ էին սխալ ներկայացրել, թե նա Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ է։
Ոչ մի անձ հաղորդմանը չէին հրավիրել, որն իսկապես կկարողանար Փաշինյանին ներկայացնել, կամ եթե կուզեք մերկացնել։ Թեպետ այդ պետական դավաճանին հասնում է ամենուրեք պարսավանքի ենթարկելը, բայց անատամ նման հաղորդումները, որտեղ ուզում են համոզել, թե նա քաղաքական դիակ է, բայց իրականում դա այդպես չէ, էս հայատյաց շնչավորին ավելի շատ են կենսունակ սարքում»: