Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ուսումնասիրել ենք տվյալ սուբվենցիոն ծրագիրը». «Ուղիղ ժողովրդավարություն» ՀԿ

«Ուսումնասիրել ենք տվյալ սուբվենցիոն ծրագիրը». «Ուղիղ ժողովրդավարություն» ՀԿ
254
Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 21:42

«Ուղիղ ժողովրդավարություն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառումը. «Մինչդեռ հանրության ուշադրությունը կենտրոնացած է ք. Վանաձորում տեղադրվող Վիկտոր Համբարձումյանի արձանի շուրջ, մենք ուսումնասիրել ենք տվյալ սուբվենցիոն ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում՝ վերջնաժամկետը 28.10.2023թ, նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները՝
✅ Հրապարակի հիմնանորոգում,
❌ Կանաչապատում,
✅ Պատվանդանի կառուցում,
✅ Վ․ Համբարձումյանի բրոնզաձույլ արձանի տեղադրում,
❌ Այգու կառուցում,
❌ Ցանկապատի կառուցում,
❌ Նստարանների տեղադրում,
❌ Արտաքին լուսավորության կառուցում։
Ինչպես կարող եք տեսնել կից նկարներում ու տեսանյությում, այս պահին հանձնման պատրաստ է հրապարակն ու Վ. Համբարձումյանի արձանը, իսկ կանաչապատումն ու այգին ընդհանրապես իրականացված չեն, այն ինչ վերջնաժամկետին մնացել է ընդամենը 3 օր։
Ընդունելով պատրաստի արձանի անհամապատասխանությունը ավագանու կողմից հաստատված նախագծի հետ (տե՛ս նկար 2-ում), մեզ համար նաև կարևոր է ֆիքսել, որ Վանաձորի համայնքապետարանը գործողությունների առաջնահերթությունները չի կազմում հիմնվելով բնակիչների բարօրության վրա։ Այգին, որ նախատեսված է այս ծրագրով, դեռևս անմխիթար վիճակում է, և երեխաները իրենց ազատ ժամանակն անց են կացնում երթևեկելի փողոցում՝ վտանգի ենթարկելով իրենց առողջությունն ու անվտանգությունը։
Մենք ցանկանում ենք, որպեսզի պատկան մարմիններն իրենց որոշումները կայացնելիս կարևորեն նախ և առաջ իրենց բնակչի անվտանգությունն ու բարօրությունը, այլ ոչ թե իրականացնեն ծրագրեր, որոնք արտաքինից ավելի նկատելի են, բայց ոչ ֆունկցիոնալ»։