Միայն աշխատավարձով 4 հոգանոց ընտանիքին պահող Անդրանիկ Քոչարյանի ունեցվածքն աճել է. «Ժողովուրդ»
![]() 234 Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քաչարյանի՝ 2021 թվականին հայտարարագրված միանձնյա 2 բնակարանը և մեկ ավտոտնակը պահպանվել են 2022 թվականի հայտարարագրում: Սա նշանակում է, որ 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել է ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4-հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով: Քոչարյանի որդին, որևէ եկամուտ չունենալով, նաև վարում է, ինչը ծախսեր է ենթադրում։ Քոչարյանը նաև ունի երկու բնակարան և մեկ ավտոտնակ, որոնք ևս ֆինանսներ ծախսելու որոշակի պահանջ ունեն՝ կոմունալներ և բնակարանի գույքահարկ։ Այսքան ծախսերը դրված է միայն աշխատավարձով ապրող Քոչարյանի ուսերին: Մամուլը նաև հրապարակել է կադրեր, թե ինչպես է ժամանակն անցկացնում Քոչարյանը թանկարժեք սրճարաններում և ռեստորաններում։ Առնվազն կասկածելի է, թե ինչ գումարներով է ապրել 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի ընտանիքը, ով է հովանավորել, ֆինանսավորել, որ ընտանեկան տարրական կարիքները բավարարեն: Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան պոզով ու պոչո՞վ է լինում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
