«Հույս ունենք առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել». Փաշինյան
![]() 195 Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 12:00 «Ադրբեջանի հետ աշխատում ենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա ու հույս ունեմ՝ գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին»,- Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը: «Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այն ընկալմամբ, որ ՀՀ տարածքը 29 հազար 800 քառ/կմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991-ի Ալմաթայի հռչակագրի հիման վրա»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով. «Հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
