Աղմկահարույց նախագիծը կրկին խորհրդարանում է. «Հրապարակ»
![]() 303 Շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ., 09:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Պաշտպանության նախարարության՝ մեկ տարի առաջ շրջանառության մեջ դրված աղմկահարույց նախագիծը, որն առկախվեց բարձրացած աղմուկի պատճառով, կրկին խորհրդարանում է, բայց ոչ թե ՊՆ-ի, այլ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հանրությանն առավել հայտնի Շիշ բռնողի հեղինակությամբ։ Նախօրեին այն շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում։ Համաձայն գործող օրենսդրության, մասնավորապես՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի, 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները ենթակա են պարտադիր զինծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ՝ ազատազրկման ձևով: Եթե քաղաքացին խուսափում է զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում են քրեական հետապնդում և օրենքով սահմանված մյուս գործընթացները: Եթե մինչև 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում և անցնում է պարտադիր զինծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է: Օրենքով սահմանված՝ 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինծառայության սահմանային տարիքը: Այսպիսով, 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ ազատազրկում: Փոփոխությունից ակնկալվող արդյունքները, ըստ հեղինակների, շատ են. «Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե, կխնայվեն 27 տարին լրացած, զինծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական ու նյութական միջոցները, բազմաթիվ երիտասարդներ, շատերը՝ ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաեւ կստեղծվեն նոր աշխատատեղեր և այլն»։ Ուշագրավ է, որ եթե ընդամենը 1 տարի առաջ նման փոփոխությունը ներկայացվում էր իբրև արհեստավարժ զինծառայություն ներդնելու բաղադրիչ, ապա այս նախագծում այդ մասին ոչ մի խոսք։ Հավանաբար հասկացել են, որ չեն կարող քաղաքացիներին խաբել՝ իշխանությունը ոչ մի ցանկություն չունի արհեստավարժ բանակ կամ առհասարակ բանակ ունենալու, խնդիրը փող հավաքելն է։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
