«Արցախցի 16-ամյա Սամվելն ամենաշատն ափսոսում է, որ կորցրել է հանգուցյալ հոր շիրիմը»․ Գեղամ Մանուկյան
![]() 241 Կիրակի, 29 հոկտեմբերի, 2023 թ., 16:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը դատարանի որոշմամբ կալանավորված արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան տեսակցեցինք գործընկերուհուս՝ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Դժվար էր խոսել հայրենի Արցախը, իր ծննդավայր Մարտակերտի Վաղուհաս գյուղը կորցրած ու փախստական դարձած 16-ամյա երիտասարդի հետ, որը սեպտեմբերի 19-ին իր տարեկիցների հետ ելել էր փողոց, քանի որ Արցախում ադրբեջանական ագրեսիան սպառնում էր վերածվել ցեղասպանության։ Բայց ոգին տեղն էր, ցավում էր, որ բազմանդամ ընտանիքը հիմա առօրյա դժվարություններին զուգահեռ, իրենով պետք է անհանգստանա։ Դժվար էր մեզ էլ նրան սփոփել, երբ Մայր Հայրենիքը նրան ընդունում է կալանավորմամբ։ Հայկական պատմուճանով թշնամական իշխանության կամակատար իրավապահներն իբր հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ: Սամվելը, սակայն, այդ մասին չի տեղեկացվել, իրավապահներն անակնկալ առեւանգել էին փողոցից, եկեղեցու մոտից։ Փաստաբան Աբգար Պողոսյանը դատարանում բազում փաստարկներ է ներկայացրել, հիշեցրել, զոհված փոխգնդապետի զավակ լինելու, ընտանիքում երկու հաշմանդամ ունենալու հանգամանքները, բայց դատավոր Գնել Գասպարյանի վրա դա չի ազդել։ Երևի աչքի տակ ունեցել է իր գործընկեր դատավորների դառը փորձը, որ դատախազությանը ոչ հաճո որոշում կայացնելուց հետո նրանց ԲԴԽ-ն արագ հեռավոր շրջաններ է տեղափոխում։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
