ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն անցնում է քրեական գործով. բացահայտում. «Ժողովուրդ»
![]() 236 Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի՛ պարոն Քյարամյան, տեղեկություններ ունենք՝ առ այն, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում եմ տեղեկացնել. 1. Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը: 2. Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրեական գործով: 3. Եթե քրեական գործ հարուցված չի եղել, ի՞նչ քննություն է տարվել: 4. Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»: ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան գրության, ստացել ենք աղքատիկ տեղեկություններ. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Նկատի ունենալով, որ ներկայումս շարունակվում է հիշյալ քաղաքական վարույթի նախաքննությունը, ուստի հարցման մեջ բարձրացված մյուս հարցերի պատասխանները հրապարակման ենթակա չեն, քանի որ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»: Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Դոլարային միլիոնատեր տղա ես, ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ»․ Անի Կաղինյան
6709:54
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»․ «Հրապարակ»
9209:06
Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
11809:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
9908:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
18202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
15901:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
17100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
16100:18
