Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Զառա Ամատունին՝ Լևոն Մնացականյանի՝ ադրբեջանական բանտում սպանության լուրերի մասին

Զառա Ամատունին՝ Լևոն Մնացականյանի՝ ադրբեջանական բանտում սպանության լուրերի մասին
389
Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 13:24

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին չի կարող մեկնաբանել լուրերը, թե Բաքվի կողմից գերեվարված ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ադրբեջանական բանտում դաժանաբար ծեծի է ենթարկվել և սպանվել, գրում է «ՀԺ»-ն:
Նշվում է, որ Մնացականյանի սպանության մասին լուրերը տարածել է ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հայտարարելով, թե սպաների շրջանում լայն տարածում է ստացել այս տեղեկությունը։
Ամատունու խոսքով՝ մասնավոր դեպքերի հետ կապված կոմիտեն որևէ տեղեկություն չի տրամադրում և չի հանրայնացնում։ «Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում՝ նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում՝ հոկտեմբերի 20-ին։ Այդ ընթացքում բոլոր հարցերն առանձնազրույցների ժամանակ քննարկվել են անձանց հետ։ Դա մեր ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում է։ Բացի զրույցներից և պահման պայմանների վերահսկողությունից, նաև յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Մենք շարունակ կապի մեջ ենք նաև Հայաստանում նրանց ընտանիքի անդամների հետ։ Իսկ մասնավոր դեպքերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: