Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

45 մլն 500 հազար դրամ՝ ճաղավանդակների համար. «Հրապարակ»

45 մլն 500 հազար դրամ՝ ճաղավանդակների համար. «Հրապարակ»
268
Հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2023 թ., 09:00

«Հրապարակ»-ը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 45 մլն 500 հազար դրամ է հատկացրել, որպեսզի պարեկային ոստիկանության 65 և 75 մեքենաները հարմարեցվեն ձերբակալվածներին տեղափոխելուն։ Այսինքն՝ մեքենաներում պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։
Ընդհանուր առմամբ, գնվել է 464 ճաղավանդակ, որոնցով պետք է փակվեն պարեկների ծառայողական մեքենաների հետևի ապակին, հետևի կողային ապակիները, ինչպես նաև՝ այդ հատվածը ճաղավանդակներով բաժանվի մեքենայի առաջամասից, այսինքն՝ ստեղծվի ձերբակալվածների համար հատուկ խուց։ Դեպի ոստիկանապետություն ընթացքը շարունակվում է»:

Մանրամասները՝ թերթի համարում: