Վարչապետը քննարկում է ավագանիների պահվածքը՝ պահպանելու համար իր աթոռը. «Ժողովուրդ»
![]() 143 Ուրբաթ, 03 նոյեմբերի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է արել, և քննարկել են հեռավոր Վարդենիս ու Ալավերդի համայնքների ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր: Պաշտոնապես տարածված այս տեղեկությունը խիստ մտահոգիչ էր, քանի որ բազմազբաղ վարչապետը որոշել է երկու քաղաքների ավագանիների հարցերով զբաղվել: Իրականում, մեր տեղեկություններով, Ալավերդիում ՔՊ-ն փորձում է իմպիչմենթի գործընթաց սկսել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու համար, քանի որ նա «Ապրելու երկիր» կուսակցությունից է: Նախաձեռնությունը պետք է կյանքի կոչի Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նա այս օրերին բանակցություններ է վարում նաև ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամների հետ, փորձում է նրանց համոզել, որ միանան իր նախաձեռնությանը, բայց ապարդյուն։ Նիկոլ Փաշինյանը որոշել է միանձնյա ՔՊ-ական իշխանություն հաստատել ողջ երկրում»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
