Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Սերժ Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ․ «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ․ «Հրապարակ»
225
Ուրբաթ, 03 նոյեմբերի, 2023 թ., 09:18

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին «Մարիոթում» կայացած փակ հանդիպմանը արցախցի քաղաքական գործիչները չէին հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչներին։ Պարզ է, որ Սամվել Շահրամանյանը և նրա կողքին մնացած անձինք չեն ուզում նույնացվել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ անգամ ՀՅԴ-ի հետ։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել է իր աջակցությունը։
Սակայն մենք տեղեկացանք, որ օրերս հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Հանդիպման նախաձեռնությունը եկել է Սերժ Սարգսյանից, որն, ինչպես ՀՀԿ-ական մեր աղբյուրներն ասացին, չնայած անձնապես ծանոթ, առավել ևս՝ մտերիմ չէ Շահրամանյանի հետ, սակայն կարևորելով նախագահի ինստիտուտը և Շահրամանյանի՝ Բակո Սահակյանի հետ ունեցած մտերմությունը, ցանկություն է հայտնել հանդիպել, լսել Շահրամանյանին, փորձել անձնապես աջակցություն հայտնել։ Թե ինչ են խոսել և առավել ևս՝ ինչ են պայմանավորվել, բնականաբար, չեն հայտնում»։

Մանրամասները՝ թերթի համարում։