«Խնդրով զբաղվում են իրավապահները». «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է. «Վանդալիզմ՝ Մաշտոցի 52 հասցեում: Կառուցվող հյուրանոցի դեմ-դիմաց գտնվող, կարմիր գրքում գրանցված սոսիները վնասվել և ապօրինի մասնակի հատվել են:
Ավելի վաղ «էս էո Հոթել» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան՝ շինությանը մոտ գտնվող սոսիների էտման համար: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը էտը թույլատրել է միայն կազմակերպության դենդրոլոգի ներկայությամբ ու ցուցումով: Մասնագետի հեռանալուց հետո, սակայն, անտեսելով բոլոր զգուշացումները՝ հաստ ճյուղեր չհատելու վերաբերյալ, կատարվել է շուրջ 100-ամյա ծառերի մասնակի հատում:
Նշենք, որ մինչև այս հյուրանոցի պատասխանատուները բազմիցս դիմել էին՝ ծառահատում իրականացնելու համար, ինչը կտրուկ մերժվել էր:
*Հողի վիճակը գնահատելու և լաբորատոր փորձաքննության համար տեղում հրավիրվել են հողագիտության ինստիտուտից մասնագետներ, կատարվել է հողի նմուշառում: Կենսունակությունը գրեթե կորցրած ծառի արմատային համակարգի մոտ հայտանբերվել են քիմիական նյութեր և հատուկ սարքով արված անցքեր:
*Կանաչապատման ՀՈԱԿ-ը կփորձի
վերադարձնել ծառերի կենսունակությունը:
Այժմ խնդրով զբաղվում են իրավապահները»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
154620.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
106214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
125610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136807.10.2026, 01:06