«Երկաթյա լեդիի իմիջին ձգտող Ժաննա Անդրեասյանը որևէ բացատրություն չի տալիս». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկաթյա լեդիի իմիջին ձգտող կրթության նյախարար Ժաննա Անդրեասյանը որևէ բացատրություն կամ պարզաբանում չի տալիս արդեն մեկ շաբաթից ավել հանրային դաշտում բարձրաձայնվող՝ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրենին պաշտոնից հեռացման հարցին։ Նախարարը չի արձագանքել նաև արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանի հանդիպման խնդրանքին։ Դատելով նախկին տնօրենի հրապարակային ելույթներից՝ հարցն, իրոք, պարզաբանման կարիք ունի։ Նախարարությունից հնչած միակ կտրուկ պատասխանն է՝ նախկին տնօրենը խախտել է օրենքը։ Հատկապես այս դեպքում նախարարի համար հեշտ պիտի լիներ արձագանքելը։ Փառք Աստծո, այդ խախտումից զոհեր և վիրավորներ չկան։ Տպավորություն է, որ նախարարը նախկին տնօրենին պատժում է՝ իրեն չենթարկվլելու և ոչ թե օրենքի խախտման համար, հատկապես որ՝ խախտում ասվածը խիստ հակասական է։ Տարակուսելի է, թե ինչու է նախարարը մերժում հանդիպման խնդրանքը։ Նախկին տնօրենը մեկ տանամյակից ավելի նվիրումով աշխատել է թանգարանում, ինչպես տեսնում եք, ունի նաև հանրային լայն աջակցություն։ Ի վերջո օրենքը մարդու համար է և մարդուց թանկ չէ»։

Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
236Երեկ, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
32116.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
71416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
66315.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
81210.07.2026, 15:00
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
99206.07.2026, 19:12
«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան
130401.07.2026, 03:06
Ֆիզիկա և Հայոց պատմություն առարկաների քննության թեստերն ու պատասխանները
102930.06.2026, 17:30