Հայտնի է` ինչ են քննարկել Ալիևն ու Գերմանիայի արտգործնախարարը
![]() 300 Շաբաթ, 04 նոյեմբերի, 2023 թ., 21:36 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկին։ Հակառակորդ երկրի ղեկավարի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-գերմանական երկկողմ կապերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Գերմանիայի ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իր երկիրը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և այս համատեքստում Եվրոմիության աջակցությամբ իրականացվող՝ Բրյուսելի պլատֆորմին։ Նա նաև հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի առջև ծառացած՝ ականների խնդրի վերացման համար։ Նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությանը, նշելով, որ այս երեք երկրների միջև համագործակցությունն անհնար է դարձել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի պատճառով։ Ալիևն առաջ է տարել այն կեղծ թեզը, իբրև թե վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը զենք, զինամթերք և ռազմական անձնակազմ է տեղափոխել «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան»։ «Սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքն Ադրբեջանի տարածքներում Հայաստանի ստեղծած և նրա կողմից աջակցվող խամաճիկ ռեժիմին, որն արդեն ինքնալուծարվել է և, սեպտեմբերի 9-ին, այսպես կոչված, «ընտրությունների» անցկացումը սադրիչ քայլեր էին, որոնք ծառայեցին տարածաշրջանում իրավիճակի սրմանը... Ադրբեջանը տեղական հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում վերականգնել է իր ինքնիշխանությունը, մեր երկիրն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության օրակարգին»,- նշել է Ալիևը։ |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
