«Լուսանկարները դիտմամբ եմ տեղադրում` «Ռոսսիա Մոլն» է». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Դեռևս նախկինների էն «լավ» ժամանակներից, տարբեր դաբռոներով «լավագույն» օբյեկտատերերը բարբարոսաբար ոչնչացնում էին իրենց օբյեկտներին խանգարող ծառերը։ Նման օրինակները շատ են՝ ՍԱՍ-ի մուտք, «Ոսկու շուկա»-ի մուտք, «Մեգամոլ»-ի մուտք, «Սլավմեդ կլինիկա» և այլն։ Ցավոք, այսօր էլ այդ ավանդույթը չի նահանջում և ինչպես տեսանք երեկ չէ առաջին օրը՝ Մաշտոցի պողոտայի դեպքում, օբյեկտատերերը կարմիր գրքում գրանցված ծառ ոչնչացնելու համար կարողանում են նաև Երևանի քաղաքապետարանից օրինական դաբռոյի փաստաթուղթ ստանան։
Իսկ այս լուսանկարներներում «Ռոսսիա Մոլն» է, որի շինարարության ընթացքում՝ դիմացի երեք սոսիներից մեկն «անհետացել է», երկրորդը նենց են այլանդակել, որ բարդի է դարձել, իսկ երրորդը՝ չուպա չուփս (լուսանկարը մեկնաբանություններում)։ Այս լուսանկարները դիտմամբ եմ տեղադրում, որպեսզի բոլորիս ուշադրությունն այս ծառերի վրա լինի և հետագայում բացառվի նրանց «աննկատ անհետացումը»։
Ընդհանրապես Երևանում գոյություն ունեցող ամենաարժեքավոր ծառերը սոսիներն են (նույն ինքը տնջրի, նույն ինքը չինար, նույն ինքը պլատան) և Երևանի ամենատարեց ու ամենաբարձր ֆունկցիոնալություն ունեցող ծառերի մեծ մասը ևս սոսիներն են։ Իհարկե 100 տարեկան սոսուն տարեց ասելը մի քիչ խնդալու ա, քանի որ սոսիներն ապրում են մինչև 3000 տարի, Արցախի էն 2000 տարեկան տնջրի ծառը դա հենց էս նույն ազգի ծառ ա։ Սոսին կարա ունենա մինչև 50 մետր բարձրություն և մինչև 2-3 մետր բնի տրամագիծ։
Սոսիները Հայաստանում գրանցված են կարմիր գրքում և հատելը պետք է որ քրեական պատասխանատվություն կրի։
Իսկ Աստվածաշնչում սոսին համարվում է Աստծո ծառ։
Կարևոր։ Իմ ոչ մի գրառման մեկնաբանություններում ոչ մեկին վիրավորել չի կարելի»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
154320.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
106114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
125510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136707.10.2026, 01:06