«Իշխանությունները հայ ժողովրդի ազգային ոգին ջարդելու քայլեր են միայն անում և ոչ հակառակը». Աղվան Վարդանյան
![]() 222 Չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2023 թ., 11:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 24TV-ի եթերում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ընկած հայ ժողովրդի ազգային ոգին, պատասխանել է, որ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդի ազգային ոգին «ջարդելու» քայլեր են միայն անում և ոչ հակառակը․ «Պետությունը կամ պետությունը ներկայացնողն ազգային ոգին նսեմացնելու, կոտրելու, ջարդելու աշխատանք է անում և ոչ թե միավորելու, ոգին բարձրացնելու, էլիտա ձևավորելու, ապագայի խոսույթը առաջ բերելու։ Սա է մեր պրոբլեմը»։ Շարունակելով թեման նշել է, թե ո՞ր ժամանակներից և ինչո՞ւ սկսեց խարխլվել ազգի ոգին և ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը թուլանալ․ «Իմ անձնական տեսակետն այն է, որ դրա առաջին ձախողումը եղավ 1996թ. նախագահական ընտրություններին. եթե դրանք բնական ավարտ ունենային և ՀՀՇ-ի իշխանությունը դադարեր, ես վստահ եմ, որ այդ ոգին կպահպանվեր։ Այ հենց լճացումը դա էր։ Ցանկացած պարագայում իշխանությունը չզիջելու այդ մոտիվացիան բերեց նաև այս տեսակ այլասերումների։ Այդտեղ ջարդվեց այդ ուղղությունը։ Ամենամեծ հիվանդությունը իշխանությունն է»։ Աղվան Վարդանյանը նաև անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ խորհրդային ժամանակներում, երբ մեր՝ որպես ազգի, ազատությունը սահմանափակված էր, ավելի բարձր և՛ ինքնագիտակցություն, և՛ ազգային ոգի ունեինք, քան անկախացումից հետո․ «Պատմությամբ, մեր հոգեկերտվածքով ծայրահեղությունների ժողովուրդ ենք. 80-ականներին, պատերազմից հետո, նաև պատերազմի ժամանակ, առաջնորդող գաղափարներից մեկը ազատությունն էր, ժողովրդավարությունն էր և մենք այնքան ծայրահեղացրեցինք այս հասկացությունները, որ համարեցինք բալասան և մոռացանք շատ ու շատ այլ արժեքների մասին։ Երբեմն դա եղավ միտումնավոր՝ իշխող անձերի, մարդկանց, ուժերի կողմից, երբեմն դա եղավ արտաքին ազգեցությունների պատճառով և այն թթխմորը, որը միավորում էր մեր հասարակությանը, մեր ժողովրդին, այսինքն հոգևոր-մշակութային այդ կառույցը սկսեց ճաքեր տալ և կամաց-կամաց լցվել այլ բաներով։ Եվ այս պառակտման միտումները հանգեցրեցին սրան»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
