«Ոչ մի կապ չունեմ Փաշինյանի դեմ ***-ի հետ»․ Ալբերտ Բազեյան
![]() 273 Չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2023 թ., 20:18 «Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Բազեյանի պաշտպանի բողոքը, այսինքն, նա շարունակելու է մնալ կալանքի տակ»,- «Հրապարակ»-ին հայտնել է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին փոխնախագահ Բազեյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա մի քանի այլ անձանց հետ միասին, մահափորձ է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մելիքյանը նշել է, որ Բազեյանի դիրքորոշումը՝ իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ, անփոփոխ է մնացել․ «Բազեյանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, ինքը ոչ մի առնչություն չունի»,- ասել է պաշտպանը։ Նա հավելել է, որ գործի նյութերին ծանոթ է այնքանով, ինչքանով որ դրանք հասանելի են դարձել իրեն․ խափանման միջոցի հարցը քննելիս, եկել է մի եզրակացության․ «Պարոն Բազեյանի նկատմամբ որևէ ապացույց չկա, բացառությամբ ինչ-որ մեկի ցուցմունքի, որ՝ ինքը լսել է, որ Բազեյանն է, բայց ոչ տեսել է, ոչ խոսել է, ոչ էլ գիտի՝ դա ճի՞շտ է, թե՞ չէ»,- ասել է պաշտպանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Պետական ծառայողն իրավունք չունի ուժ կիրառելով ստիպել քաղաքացուն կատարել իր «խնդրանքը»»․ Ռուբեն Մելիքյան
3210:42
«Ի տարբերություն 44-օրյայի, քառօրյա պատերազմի ժամանակ որևէ մեկը կապիկությամբ չզբաղվեց». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
7410:24
«Թղթի վրա կամուրջները նոր են, իրականում՝ Աստծո հույսին»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7910:06
Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. ուղիղ միացում՝ Եռաբլուրից (տեսանյութ)
7609:48
«Մեր անկումն սկսեց նրանից, որ ամեն «սամազվանեց»-ի հերոս հռչակեցինք, իսկ Իրական Տղերքին մենակ թողեցինք»․ Արշակ Զաքարյան
10909:36
Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառները. «Հրապարակ»
17609:12
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
15408:18
«Դու ի՞նչ իրավական հիմքով էիր բունկերում և ի՞նչ էիր անում»․ Անժելա Էլիբեգովա
21603:06
