Վրացական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հաղորդման համար
![]() 246 Չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2023 թ., 21:48 Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար, գրում է «Ալիք.գե»-ն: Ըստ հեռուստաընկերության տարածած հաղորդագրության, հաղորդման ընթացքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործել է՝ սոցիալական ցանցերից վերցված և երրորդ անձի կողմից պատրաստված ենթագրերով տեսանյութ: «Պատշաճ ուշադրություն չի դարձվել պատմականորեն վիճահարույց տեղեկություններ հաղորդող անգլալեզու ենթագրերի բովանդակությանը, ինչի համար «Մթավարի արխի»-ին ներողություն է խնդրում և ափսոսանք հայտնում։ Այդ իսկ պատճառով նշված տեսանյութը հեռացվել է մեր սոցիալական ցանցերից և կայքից»,- նշել է ՀԸ-ն: Ի դեպ, հիշյալ տեսանյութի մեջ հաղորդավարն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Բաքուն այժմ պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»։ Վտանգ կա, որ Բաքուն մոտ ապագայում կդիմի արմատական քայլերի»: Հատկանշական է, որ ընդդիմադիր ՀԸ-ի տարածած այս տեղեկատվությանն անդրադարձել են Վրաստանի մի շարք հասարակական գործիչներ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
