Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Այսօր նոյեմբերի 9-ն է, բայց ՔՊ-ն Եռաբլուր չի գնա. «Ժողովուրդ»

Այսօր նոյեմբերի 9-ն է, բայց ՔՊ-ն Եռաբլուր չի գնա. «Ժողովուրդ»
240
Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 09:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր նոյեմբերի 9-ն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը:
Այս օրը հայոց օրացույցում սևով է նշված: Երեք տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասը մնաց թշնամուն, իսկ այսօր արդեն հայերի պատմական բնօրրան Արցախն ամբողջությամբ կորսված է ու հայաթափված:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սովորաբար, նոյեմբերի 9-ին այցելում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակների հիշատակին:

Տեղեկացանք, որ այսօր ՔՊ խմբակցությունը չի պատրաստվում գնալ «Եռաբլուր»:

Ինչպես մեզ փոխանցեցին՝ հնարավոր է՝ առանձին պատգամավորներ գնան, բայց խմբակցությունն այսօր այց չի նախատեսում»:

Մանրամասները՝ թերթի համարում: