«Ֆրանսիան անելու է սիմվոլիկ քայլ` մեզ տրամադրելու է 3 ռադար, որը կարելի է 15-20 րոպեում ոչնչացնել». Արթուր Խաչիկյան
![]() 312 Ուրբաթ, 10 նոյեմբերի, 2023 թ., 00:54 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է եղել ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։ Վերջինը շեշտեց, որ այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատանան, ու Մոսկվայում պրոադրբեջանական լոբբին կարողանա համոզել ռուսներին, որ հայերի հետ գործ ունենալն անիմաստ է, ու պետք է պայմանավորվել թուրքերի հետ։ «Սա հայ ժողովրդի ներկայացուցիչ չի։ Հայ ժողովրդի ներկայացուցիչն Արևմուտքի ղեկավարների հետ սեղան չի նստի, հարցեր չի քննարկի, նրանց հետ, ովքեր չեն ընդունում, որ Արցախում 120 000 մարդ էթնիկ զտման է ենթարկվել։ Դե թող մեր զոհված երեխաների, խոշտանգված զինվորների, տարեց մարդկանց՝ բահերով սպանությունների լուսանկարները հետը տանի, Արևմուտքում, Ֆրանսիայում ցույց տա՝ Եվրոպական խորհրդարաններում… Այս իշխանություններն Արևմուտքի գործակալներն են, հլու-հնազանդ կատարում են նրանց ասածը։ Եվ այն, որ ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանություններին համարում է դեմոկրատիայի փարոս, այս իշխանությունների մատուցած ծառայությունների գինն է: ...Ֆրանսիան մեզ տրամադրելու է 3 ռադար, որը կարելի է 15-20 րոպեում ոչնչացնել։ Սրանք Ֆրանսիայի կողմից ընդամենը խորհրդանշական՝ սիմվոլիկ քայլեր են, ժեստ, Ֆրանսիայի հայ համայնքը հանգստացնելու միջոց։ Այդ մասին, ի դեպ, գրել է ֆրանսիական «Le Mond» թերթը, ոչ թե մեր իշխանական քարոզիչները, որոնք դրա համար փող են ստանում։ Ֆրանսիական մամուլում ղարաբաղցիներին անվանվում են սեպարատիստներ, Արցախի էթնիկ զտումը՝ դրամա։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
