Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հանձնված հայրենիքը` որպես կանոն, հետ չի նվաճվում». Հայկ Մարտիրոսյան

«Հանձնված հայրենիքը` որպես կանոն, հետ չի նվաճվում». Հայկ Մարտիրոսյան
334
Երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ., 00:18

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրենի տխմարները գիտեն, թե պատմությունը ֆուտբոլ է. մի օր մեկը կտիրանա հողին, հաջորդ օրը՝ մյուսը հետ կբերի:
Հանձնված հայրենիքը՝ որպես կանոն, հետ չի նվաճվում: Հազվադեպ նվաճվում է, երբ կա աննկարագրելի կամք և կազմակերպվածություն: Եվ իհարկե, բացառիկ խելք:
Մնացած պարագաներում ազատագրումը բացառված է: Հատկապես նրանց կողմից, որոնք հազար հինգ հարյուր տարի երբեմն ճակատամարտեր հաղթել են, բայց բոլոր պատերազմներում անխտիր պարտվել են: Բոլոր:
Թե բա՝ մենք կվերադառնանք:
Դուք հանձնող, գնացող եք: Եկողներն էլ հաստատ ձեզ պես չեն, որ նորագյուտ իրենց հայրենիքը ձեզ պես հեշտ ու մոլեռանդորեն նվեր տան ու միաժամանակ շարունակեն լափել ու տրնգի տալ»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան