Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Շահրամանյանը հրավիրվել է պատերազմի քննիչ հանձնաժողով

Շահրամանյանը հրավիրվել է պատերազմի քննիչ հանձնաժողով
193
Երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ., 12:54

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին, «Ազատությանը» փոխանցել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում»,- նշել է Քոչարյանը։