«Ռուս զինծառայողների կասկածելի վազքերը». Ոսկան Սարգսյան
![]() 343 Երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ., 14:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2021թ․ օգոստոսի սկզբից Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում և Բերդի համայնք Այգեպար գյուղի տարածքում հաստատվեցին ՌԴ զինծառայողների խմբեր։ Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի տարածքում ռուսական զինուժ մինչ այդ տեղակայված չի եղել, հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանել են ՀՀ ՊՆ զորամասերը։ Կառավարության առաջարկով Նոյեմբերյան համայնքի ավագանին Ոսկեպար գյուղի վարչական տարածքից 2 հեկտար հող նվիրաբերեց, Ոսկեպարի սահմանագոտում մոդուլներից ՌԴ զինուժի համար հավաքվեց-կառուցվեց զորանոց, միջպետական ավտոճանապարհի եզրին տեղադրվեց հայ-ռուսական խաչքար։ Նման զորանոց կառուցվեց նաև Բերդ համայնքի Այգեպար գյուղում, խորհրդային տարիներին գործած փոքր օդանավակայանի տարածքում: Ավելի քան երկու տարի է, ինչ ռուսական զինուժը Տավուշի մարզում, սակայն ոչ իրենք, ոչ էլ ՀՀ իշխանությունները նրանց գործառնույթների մասին ոչինչ չեն ասում։ Ենթադրվում էր, որ ռուսական զինուժը պետք է իրականացներ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում։ Ոսկեպար գյուղի բնակիչները պարբերաբար տեսնում են, որ իրենց գյուղի տարածքոմ տեղակայված զորանոցից ռուս զինծառայողները վազում են դեպի հայկական տարածքի խորքը, դեպի Վերին Ոսկեպար։ Ոսկեպարցիները կասկածում են, որ ռուս զինծառայողների երկար վազքերը ոչ միայն առողջ կյանքի, մարզական կենսակերպի համար են, այլև կարող են հետախուզական ու այլ նպատակներ ունենալ»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
