Թուրքիան երկարաձգում է Ակնայի մոնիթորինգային կենտրոնում ծառայող իր զինվորականների մանդատը
![]() 214 Երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ., 18:24 Թուրքիան ևս մեկ տարով երկարաձգում է Ակնայում (Աղդամ) տեղակայված իր զինվորականների մանդատը։ Համապատասխան օրինագիծն այսօր շրջանառության մեջ է դրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ «Փաստաթղթում նշված են այն միջոցառումները, որոնք նախատեսված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ մասնավորաբար Աղդամում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը»,- հաղորդում են թուրքական աղբյուրները։ «Փաստաթղթում ընդգծվում է, որ Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմի աշխատանքը Ռուսաստանի հետ համատեղ ստեղծված մոնիտորինգի կենտրոնում բխում է Թուրքիայի ակտիվ և կառուցողական դերակատարության և երկրի ազգային շահերի ապահովման պահանջներից: ...Չնայած Ադրբեջանի կողմից սեպտեմբերին ձեռնարկված հակաահաբեկչական գործողությանը, հարցը վերջնականապես լուծված չէ, քանի որ հակամարտող կողմերի միջև խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
