«Ամաչում էլ ես ասես, որ պետական պաշտոնյա ես». ԱԺ նախագահ
![]() 171 Երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ., 13:30 «Նախորդ անգամ խոսեցինք այն մասին, որ 2024-ի հունվարից պետք է քաղաքացիների համար հասանելի լինեն ID քարտերն ու բիոմետրիկ անձնագրերը: Ինչքան հասկանում եմ՝ խնդիրը հետևյալն է, որ այն չիպերը, որ նախկինում օգտագործվել են մեր ID-ների ու անձնագրերի համար, հիմա աշխարհում համարվում են հնացած, պետք է նորացնենք: Ինչքա՞ն ժամանակ հետո մեր քաղաքացիները կստանան անձնագիր ու ID քարտ»,- «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ դիմելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «ID-ների տրամադրման դադար չի եղել, խնդիրն այն է, որ համապատասխան էլեկտրոնային կրիչը, որն առկա է ID-ների վրա, ներկայումս, քանի որ համակարգը մաշված է ու նշված կրիչներն այլևս չեն արտադրվում, մենք չենք կարողանում տրամադրել ա՛յդ էլեկտրոնային կրիչով ID-ները, բայց ID-ները տրամադրվում են և ժամանակավոր լուծում է ընտրվել՝ մոբայլ ID-ի միջոցով էլեկտրոնային ստորագրությունների համակարգի ապահովումն իրականացնել, մինչև նոր համակարգի ներդրումը»,- ասաց Ղազարյանը: Թեմայի վերաբերյալ դիտարկում հնչեցրեց նաև ԱԺ նախագահը. «Շատ մեծ խնդիր է, էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը: Երբ անձնագրով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում, բացում, մի հատ նայում, հասկանում: Ամաչում էլ ես ասես, որ դու պետական պաշտոնյա ես: 2024 թիվն է գալիս, իսկ մենք դեռ... առաջնային այս խնդրով պետք է զբաղվել»: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
