Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը քիչ ժամանակ է մնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատելով ԱԺ վերջին նիստից՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել։
ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է. «Մեզ տեղեկություններ են հասնում, որ քաղաքացիներից բժշկական հաստատություններում կանխիկ գումարներ են ուզում… Այդ գումար ուզող մարդն այն գողանում է։ ՀՀ-ում բոլոր բժշկական ծառայությունները կատարվում են անկանխիկ եղանակով։ Զարմացած եմ, որ այդ երևույթն այսքան համատարած բնույթ է կրում։ Սա և՛ առողջապահական համակարգի, և՛ իրավապահ մարմինների բացթողումն է»։
Ինչպես հայտնի է, բուժկենտրոններում վճարումներն անկանխիկ եղանակով են. այդ մասին շատ է խոսվել։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է քիչ-քիչ անցում կատարել բացարձակ անկանխիկ եղանակի, որ անգամ տերմինալներով կանխիկ փողը չմուտքագրեն, այլ քարտով վճարեն։ Ու հիմա Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցի դեմ նման դեմարշ է սկսել ՔՊ-ի կարկառուն դեմքերից մեկը։ Սա պատահական չէ, ու նա նման հրապարակային քայլերի չէր գնա առանց Փաշինյանի հետ ճշտելու։
Ասել է թե՝ այս ամենը արվում է՝ ևս մեկ անգամ կարծես ցույց տալու, որ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում առողջապահության ոլորտին. Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ դա առողջապահական համակարգի, ասել է թե՝ իրենց նախարարի բացթողումն է։ Ու հիմա ենթադրվում է, որ այսպես նախարարի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում։
Փաստորեն, Ավանեսյանին չի փրկի անգամ ՔՊ-ական դառնալն ու կուսակցական միջոցառումներին գերակտիվ մասնակցելը։ Նա հրաժեշտ կտա պաշտոնին՝ չնայած ամեն գնով վարչապետի աչքին երևալու, նաև սիրաշահելու փորձերին։ Կարծես թե, սա արվում է՝ ապահովագրական համակարգի ներդրմանն ընդառաջ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
43016.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88411.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
93609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
91809.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
110706.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
115505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
264404.11.2026, 23:31