Փաշինյանին հաճոյանալն ամենակարևորն է. Ավանեսյանը մոռացել է անցյալը. «Ժողովուրդ»
![]() 1982 Հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024թ. պետբյուջեի նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե երկրի բյուջեն թվերից ու տոկոսներից անդին նախևառաջ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, և ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով։ Երջանիկ անհատ խոստացող ուժի քաղաքականության հետևանքով հազարավոր ընտանիքներ պարզապես դժբախտացան։ Հզոր պետության մասին խոսելն անիմաստ է, որովհետև Անահիտ Ավանեսյանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն ինքը, մի առիթով խոստովանել էր, որ երկրի անվտանգության ոլորտում իրենք ձախողել են, անգամ ասել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը չի կարող ապահովել, ուր մնաց Արցախի։ Նույնը նաև պատերազմին հաջորդած այս տարիների մասին է. հարյուր հազարից ավելի մարդ պարզապես մի քանի օրում ստիպված եղավ լքել իր հայրենիքը, տունը, բնօրրանը, որովհետև նման աղետի առաջ էր հասցրել ՀՀ իշխանությունը, որի կազմում է նաև նույն Անահիտ Ավանեսյանը։ Ու այսքանից հետո դեռ նախարարը խոսում է երջանիկ ապրելու իրավունքի իրացման մասին։ Միգուցե ինքը, դառնալով փոխնախարար, հետո՝ նախարար, երջանիկ է, երջանիկ են նաև իր թիմակիցները, որ երևանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին, սակայն, ոչ միայն երջանիկ չէ, այլև հարցումների արդյունքներով շատ ավելի վատ վիճակում է։ Այնպես որ, տիկին նախարարը միգուցե նման ամպագոռգոռ ելույթներից առաջ ետահայաց նայեր իրականությանը, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալը և այդպես պաշտոնը պահելը ամենակարևորն է իշխանական ղեկին հայտնվածների համար»: |

«Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»»․ Գևորգ Գրիգորյան
19012:12
Հրապարակվել է 2026-ի լավագույն հիվանդանոցների ցանկը
50600:33
«Հատուկ ռեժիմով գործում է Բեյրութ-Երևան շաբաթական 3 ուղիղ չվերթ»․ ՀՀ ԱԳՆ
42707.03.2026, 22:16
«Պոլիկլինիկաներում պարտադրում են ստորագրել աշխատանքային պայմանների փոփոխման փաստաթղթի տակ»․ Գևորգ Գրիգորյան
63806.03.2026, 11:36
Բնակչության ավելի քան կեսն ունի ավելցուկային քաշ կամ գիրություն
80604.03.2026, 14:18
«Դուք սա անում եք վերընտրվելու նպատակով, ինձնից հետո՝ ջրհեղեղ սկզբունքով». Արմենուհի Կյուրեղյան (տեսանյութ)
79904.03.2026, 11:36
«Ի՞նչ երաշխիք ունեք, որ ձեզ հետ նույնը չի կատարվի». Թագուհի Թովմասյանը՝ Վանիկ Օհանյանին (տեսանյութ)
72304.03.2026, 10:36
«Որտե՞ղ են ուզում մեզ «քցել»»․ Կարեն Հեքիմյան
68903.03.2026, 17:24
