Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն ամոթանք է տվել Ադրբեջանին
![]() 195 Երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ., 13:24 «Իրանն այսօր» թելեգրամյան ալիքի հրապարակումը․ «Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը Իսրայելին նավթ մատակարարելու համար քննադատել ու ամոթանք է տվել Ադրբեջանին։ «Հազար ամոթ ու անարգանք այն կառավարություններին, որոնք եթե ընդամենը Իսրայելից հետ կանչեին իրենց դեսպաններին ու նավթ չմատակարարեին, այս հանցագործությունները տեղի չէին ունենա: Այդ իսկ պատճառով նրանք հանցակից են Իսրայելին: Նրանց ժողովուրդները ևս հանցակիցներ են, քանի որ չեն կանխել իրենց կառավարությունների սարսափելի հանցագործությունները: Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան այն, որ իսլամական երկիրն է մատակարարում Իսրայելի նավթի 40%-ը: Տարօրինակ է, որ այդ երկիրը պատերազմի սկսվելուց հետո 8%-ով ավելացնում է իր նավթի արտահանումն Իսրայել։ Հիմա Իսրայելի տանկերն ու ինքնաթիռներն աշխատում են հենց այդ 48% նավթով: Եթե այս երկիրը դադարեցնի իր նավթի արտահանումը, պատերազմը մեկ օրում կավարտվի»,- ասել է հոգևորականը»։ Աղբյուրը` Իրանն այսօր |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
