Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Խրամատից խրամատ անցնելով՝ կռիվը մեր տարածք ենք տեղափոխում». Արմեն Ռուստամյան

«Խրամատից խրամատ անցնելով՝ կռիվը մեր տարածք ենք տեղափոխում». Արմեն Ռուստամյան
219
Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 14:18

«Այս պահին քաղաքական վեկտոր փոխելը խիստ վտանգավոր է»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ հակամարտող կողմերը խնդիր ունեն միմյանց հետ, առճակատումը պատերազմական իրավիճակ է, ուստի այս պահին ճամբար փոխելը լի է վտանգներով. «Պատկերացրեք խրամատում եք, կռվի ժամանակ դուրներդ չգա, անցնեք մյուս խրամատ, բնականաբար զոհեր կլինեն: Մենք էս կռիվը տեղափոխում ենք մեր տարածք, մի՞թե չենք տեսնում՝ ի՞նչ է կատարվում, երբ կռիվը տեղափոխում ես քո տարածք։ Մեր առջև կա Ուկրաինայի օրինակը, Վրաստանի օրինակը: Տրամաբանության մեջ շատ լուրջ վտանգեր եմ տեսնում, որի մասին պետք է լրջորեն վերլուծվի, խոսվի»,- նշել է պատգամավորը:

Արման Ռուստամյանի ճեպազրույցը