«Դատարանը դեռ ոչ մի վկա չի հարցաքննել, ոչ մի ապացույց չի հետազոտել». Ոսկան Սարգսյան
![]() 155 Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 17:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ Սուրեն Մանուկյանը մեղադրվում է նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու գործով։ Սուրեն Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն համարելով շինծու։ Ս․ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Սերգեյ Ոսկանյանից տեղեկացա, որ այդ քրեական գործով դատական նիստերը նշանակվում են մեծ ընդմիջումներով։ Ս․ Մանուկյանը անազատության մեջ է 2022թ․ օգոստոսի 11-ից, սակայն մինչև հիմա դատարանում ոչ վկա չի հարցաքննվել, որ մի ապացույց չի հետազոտվել։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը չսպասելով, որ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը լրանա, դրանից շուրջ 20 օր առաջ որոշել է Ս․ Մանուկյանի կալանքը ևս 3 ամսով երկարացնել, թեև այդ գործով Մանուկյանի կալանքի ժամկետը լրանալուց 2 օր առաջ դատական նիստ էր նշանակված, կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը կարող էր այդ նիստում քննարկվել։ Տպավորություն է ստեղծվում, որ նպատակ կա Սուրեն Մանուկյանին որքան հնարավոր է երկար պահել կալանքի տակ։ Ս․ Մանուկյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական հերթական նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին, ժամը 14-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևանի նստավայրում։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
