««Պարտվել ես՝ բարի եղիր ընդունել իմ պայմանները» սկզբունքի հիման վրա խաղաղություն չի կարող ձևավորվել». Խոսրով Հարությունյան
![]() 146 Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 16:18 «ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի միջնորդի կարգավիճակը կորցնելը Ալիևը չի որոշում, նրա համաձայնությամբ չէ, որ այս կամ այն պետությունը կարող է գլոբալ խնդիրներում ստանձնել միջնորդի պատասխանատու դերակատարումը»,- «Երկիր մեդիա»-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի՝ ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներին, «Երկիր մեդիայի» եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: «Ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրը, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն է։ Ինչո՞ւ՝ «այսպես կոչված», որովհետև այդ պայմանագիրը չի կարող կոչվել «խաղաղության պայմանագիր»։ Դա կարող է լինել, լավագույն դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր»: Հարությունյանի համոզմամբ, նման պայմանագիրը կդառնա դանդաղ գործողության ական՝ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար․ «44-օրյա պատերազմի արդյունքների հիման վրա կառուցել անվտանգային նոր ճարտարապետություն տարածաշրջանում, դա հեռանկար չունեցող մոտեցում է: «Պարտվել ես՝ բարի եղիր ընդունել իմ պայմանները» սկզբունքի հիման վրա տարածաշրջանում կայուն, երկարաժամկետ խաղաղություն չի կարող ձևավորվել»,- ասել է ՀՀ նախկին վարչապետը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
