«Պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ». Անդրանիկ Քոչարյան
![]() 276 Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 15:00 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հիշեցնենք՝ այսօրվա նիստին հրավիրված էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Հարցին՝ բավարարվա՞ծ եք բացատրություններով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Ես ինչքան էլ բավարարված լինեմ, թե չլինեմ, եթե մենք ավարտել ենք աշխատանքը, նշանակում ա սպառել ենք մեր հարցաշարը, որի վրա բավականին տևական ժամանակ աշխատել ենք»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ համոզի՞չ էին Շահրամանյանի բացատրությունները՝ Արցախը լուծարելու հետ կապված, ասել է. «Դրա հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք։ Համոզիչ են, թե ոչ, երբ վերջնական եզրակացության մեջ առանձին գլխով կնկարագրվի այսօրվա աշխատանքը ևս, ու եթե հասանելի լինի ձեզ, դուք կորոշեք՝ համոզիչ էին, թե ոչ»: Հարցին՝ իսկ բացատրե՞լ է, թե ինչ իրավիճակում ստանձնեց նախագահի լիազորությունները, Քոչարյանն ասել է՝ այո. «Կարող եմ ասել, որ պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ»: |

«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
7309:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
6509:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
9308:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13303:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
206Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
279Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
327Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
260Երեկ, 17:18
