«Կուրսեցիներ ենք եղել, հաց ենք կիսել, բայց նողկում եմ նրանից․ նա չի սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին»․ Հուսիկ Արա
![]() 329 Կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ., 17:06 Բանաստեղծ Հուսիկ Արան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակուրսեցիներ են եղել, բայց, ինչպես 24TV-ի եթերում նշեց Հուսիկ Արան, երբեք չէր կարող պատկերացնել, որ Փաշինյանը ժողովրդի հետ այսպես կվարվեր․ «Սիրում ու հարգում եմ այդ ժամանակահատվածը, որ եղել ենք համակուրսեցիներ, մարդկայնորեն իր նկատմամբ որևէ վատ բան չունեմ, ճիշտ հակառակը, մարդկայնորեն ինքն ինձ հարազատ է, ես ուղղակի նողկում եմ իր վարած քաղաքականությունից ու այն ապոկալիպսիսից, որ բերեց մեր գլխին։ Վաղն ինքը զրկվեց իշխանությունից, իմ սիրտը ցավելու է իր համար՝ որպես մարդ, որովհետև ժամանակին ընկերություն ենք արել, իրար հետ հաց ենք կերել։ Ինձ ճիշտ հասկացեք, ես իմ անցյալը չեմ ուրանում, բայց ես չէի կպատկերացնի, որ այսպես կվարվեր․․․ Սկզբնական շրջանում մեծ հավատ ունեի, բայց խնդրեմ, ունեցանք կորսված Արցախ, կորսվող Հայաստան»,- նշել է բանաստեղծը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը չի սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին, այլապես 2020թ․ նոյեմբերի 9-ին կհեռանար։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
