«Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում:
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ:
Չարորակ նորագոյացությունների կանխարգելման հիմնական ուղիներից են առողջ ապրելակերպը, ուլտրամանուշակագույն ճառագայթումից խուսափումը, բժշկության մեջ իոնիզացնող ճառագայթման անվտանգ օգտագործման կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի և ներտնային օդի աղտոտվածության կանխարգելումը, մարդու պապիլոմավիրուսի, հեպատիտ B-ի դեմ պատվաստումը և այլն:
Չարորակ նորագոյացություններից մահացության դեմ պայքարում կարևորագույն դեր ունի հիվանդության վաղաժամ հայտնաբերումը, որն ենթադրում է երկու միջոցառումների համալիր իրականացում՝ քաղցկեղների վաղաժամ ախտորոշում և զանգվածային սքրինինգային ծրագրերի իրագործում:
Քաղցկեղի ախտորոշումը հիվանդության վաղ փուլերում և ժամանակին սկսած բուժումը էապես բարձրացնում են հիվանդության շատ տեսակների բուժման արդյունավետությունը, պացիենտների ապրելունակությունը, բարելավում են նրանց կյանքի որակը, ինչպես նաև նվազեցնում բուժման հետ կապված ծախսերը:
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ քաղցկեղը ամենևին դատավճիռ չէ, և վաղ հայտնաբերումն էապես բարելավում է հիվանդության դրական ելքի հավանականությունը: Մասնակցեք սքրինինգային հետազոտություններին, գանգատներ ունենալու դեպքում այցելեք Ձեզ սպասարկող առողջության առաջնային օղակի բուժհաստատություն, վստահեք բուժաշխատողներին, ովքեր 24 ժամ, շաբաթը 7 օր կանգնած են մեր բոլորի առողջության թիկունքում»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
43016.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88411.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
93609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
91809.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
110706.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
115505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
264404.11.2026, 23:31