«Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալները դադարեցրին հացադուլը
![]() 196 Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 23:48 «Սևան» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից երկուսի վիճակը վատթարացել է, առողջական խնդիրներով պայմանավորված՝ հացադուլը դադարեցվել է։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու կապակցությամբ նոյեմբերի 27-ից ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից մեկը նոյեմբերի 29-ին ներկայացրել է գանգատներ առողջության վերաբերյալ։ «Հիմնարկի կողմից կանչված շտապօգնության բուժանձնակազմը խորհուրդ է տվել դեղորայքային բուժում, որը ստանալու համար դատապարտյալը պետք է դադարեցնի հացադուլը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է բուժումից՝ շարունակելով հացադուլը։ Այսօր՝ նոյեմբերի 30-ին, նույն դատապարտյալի, ինչպես նաև հացադուլ հայտարարած դատապարտյալներից ևս մեկի համար կրկին կանչվել է շտապօգնություն՝ առողջական խնդիրներից ելնելով»,- մանրամասնել է Նավիկյանը՝ հավելելով, որ Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, բուժաշխատողների և շտապօգնության բուժանձնակազմի հորդորով վերջիններս դադարեցրել են հացադուլը և այժմ գտնվում են հիմնարկի բուժանձնակազմի հսկողության ներքո։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
