«ՀՀ իշխանությունն ուզում է հանրության մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն անել»․ Տ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին:
Այն նույն Թուրքիան, որը հովանավորել ու հովանավորում է տարբեր երկրներում պատերազմներն ու ահաբեկչությունը: Ցավոք, դա նաև հայ ժողովուրդն է իր մաշկի վրա զգացել:
Ի դեպ, Թուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը և՛ 2016-ին, և՛ 2020-ին և՛ դրանից հետո, նույն Թուրքիայի հետ համատեղ զինում ու պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ:
Թուրքիայի գլխավոր դաշնակից Ադրբեջանն էլ քարոզչական, քաղաքական, էներգետիկ և մի շարք առումներով այսօր սատարում է Իսրայելի ռազմական գործողությունները պաղեստինի ժողովրդի դեմ:
Դե Հայաստանի իշխանությունն էլ ստեղծված իրավիճակում ուզում է հանրության՝ դեռևս չկողմնորոշված, մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն անել, խաղաղության հասնել և պետականություն չկորցնել:
Իսկ իրականում Հայաստանն այսօր շատ նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի ու բարեկեցության մասին է մտածում»։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
331Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
145Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
163Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
177Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
131Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
264Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
136Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
124Երեկ, 13:12